Monday, May 3, 2010

Գիշերային...

Վաղուց այսքան հաճույքով չէի աշխատել: Նախ Օրանժը միացրեց գերարագ կոչված կիլոբայթերը, ես էլ մտածեցի` քանի կա երգեր ման գամ:  ՈՒ գտա, ու գտա էն երգերը որոնք իմ մանկության երգերն էին: Հիմա արդեն մի քանի ժամ է լսում եմ դրանք, ու ավելի հաճույքով եմ աշխատում քան երբեևէ:



Saturday, May 1, 2010

Հեքիաթների հավաքածու

Ժողովուրդ ով կհավատա այս հեքիաթին, թող ամպայման գրի թե ինչու:

Հայերի հիշողությունները հարազատ Բաքվի մասին





Armenia.Az-ի խմբագրությունը նամակ է ստացել ամերիկաբնակ Արմեն Կարապետյանից:
Ձեզ ենք ներկայացնում այդ նամակն ամբողջությամբ: Բոլոր ցանկացողները կարող են մեզ նամակ ուղարկել էլեկտրոնային փոստով` editor@armenia.az հասցեով:

«Բարև' իմ սիրելի Բաքու:

Գարեգին II-ը երիտասարդության տարիներին ծառայել է Բաքվի հայկական եկեղեցում


Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանական armenia.az կայքը գրում է որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ -ն ծառակել է Բաքվի հայկական եկեղեցում: Օգտագործելով իմ ունեցած ծանոթ -բարեկամ կապերը եկեղեցու հետ, ինչպես նաև օգտվելով պաշտոնական տեղեկություններից, /վեհափառի կենսագրություն/ պարզ դարձավ որ սա հերթական բարբաջանքն է: Այժմ ներկայացնում եմ կայքում տեղակայված նյութը, որից հետո նաև Վեհափառ Հոր կենսագրությունը:

Thursday, April 29, 2010

Պայքար, պայքար, մինչև վերջ

Չէ, միանգամից ասեմ որ Կոնգրեսի  հետ կապ չունեմ, ոչ էլ Տեր- Պետրոսյանին եմ սիրում, ուղղակի էս կոչը իսկականից իմ համար ա:
Ամբողջ օրը վազում եմ, որ հետ չմնամ մյուսներից, ու մեկ մեկ էլ հոգնում եմ:
Եվ այդ պահին է որ օգնության է հասնում այս կոչը:
Իրոք, եեթե չպայքարենք, ապա կմնանք նույն կոտրած տաշտակի առաջ:

ՈՒՐԵՄՆ ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

P.S. Առանց ՀՀՇ -ի

Երբ փշրվում է ներսումդ ինչ որ բան

Երբ փշրվում է ներսումդ ինչ որ բան, ու դու տխրում ես, հիշիր, որ կյանքում դու ուժեղ ես համարվում եթե կարողանում ես փշուրներից վերականգնել կորցրածդ: 

Ուզում եմ թաքցնել այն ինչ ներսումս է, ուզում եմ որ նա մնա միայն իմը, բայց և չեմ կարողանում լռել այլևս, ՈՒզում եմ ճչալ, գոռալ, կատաղել:
Ներսումս պայքար է իմ և իմ միջև:
Ու մի պահ ներսումս լսում եմ այս հրաշք տողերը`

Օգնիր ինձ Մարիամ, անաղարտ մնամ
Այս ճահճանման աղտ աղարտի մեջ,
Որ դժգոհություն բառով է կոչվում:
Դժգոհությունից ես շատ եմ դժգոհ,
Օգնիր ինձ Մարիամ, և ասեմ ինչով.
Բարեխոս եղիր իմ և իմ միջև, 
Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ:

Wednesday, April 28, 2010

No Smoking Vanya

Վերջապես երկար, շատ երկար փորձերից հետո թողեցի ծխելը: Ամբողջ օրը նյարդային ցնցումների մեջ էի, գնում գալիս էի, ուզում էի ծխել, բայց հիշում էի որ НЕЛЗЯ :
Շատերդ կկարծեք թե կախման մեջ եմ, բայց ես զգում եմ, որ ուղակի բզբզալու բան չկա, մի քանի ժամ արևածաղիկ էի չրթում, հետո հոգնեցի, սկսեցի մատիտ կրծել, ու երբ դրանից էլ հոգնեցի ծխելս եկավ:

Բայց դե ոնց որ մոտս ստացվում ա չծխել: Որ պրծա չէ դրանից...........  Մաղարիչ կա անելու

Friday, April 23, 2010

Միջդպրոցական խաղ - վիկտորինա


Ապրիլի վերջին Արմավիրի թեմի երիտասարդաց միությունը Մարզի կրթության վարչության հետ համատեղ կազմակերպել էին խաղ-վիկտորինա “Հայ եկեղեցու պատմություն” առարկայից: Խաղը տեղի ունեցավ Արմավիրի թիվ 5 միջն. դպրոցում: Խաղին մասնակցում էին Արմավիր քաղաքի բոլոր միջնակարգ դպրոցների աշակերտները, բացառությամբ թիվ 6 միջն. դպրոցի: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով.

Ես մի երազանք ունեմ....

Ես մի երազանք ունեմ, որ մի օր այս երգը լսելուց չմտածեմ թե ինչքանով է այն համապատասխանում իրականությանը: Ես ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ չկա հակառակություն, որտեղ մարդիկ սիրում են միմյանց, հոգ տանում միմյանց հանդեպ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ`
Ոստիկանության հիմնը

Wednesday, April 21, 2010

Դու իմ վայրենի սիրահար...

...Դու ուրիշ ես, Սիրում եմ քեզ...

Friday, April 16, 2010

ԵՄԿԿ

Հիմա Արմավիրի ԵՄԿԿ ում եմ.Մարդիկ լավ էլ կոֆեով հյուրասիրեցին

Thursday, April 15, 2010

Ժողովուրդ Կոմպս աշխատեեեց

Վերջապես համակարգչիս վրա ձայնային քարտը աշխատեց, թե չէ արդեն դարձել էի խուլուհամր...

Monday, April 12, 2010

Անձրևային տրամադրություն

Դրսում անձրև է մաղում, իսկ իմ սենյակում տիրում է անձրևային տրամադրություն: Մի պահ ուզում եմ որ այս անձրևը երբեք չվերջանա, այս զգացումը երբեք չկորի, և կողքիս լինի միայն մեկը: Ուզում եմ որ...


Գարնան տաք անձրև...


Գեղեցիկ է այս օրը իր ամբողջ մռայլությամբ հանդերձ:

Tuesday, April 6, 2010

Հերթական հավաքը

Ուրեմն վերջապես որոշեցինք տղերքով հավաքվել, նշելու մի քանի առիթներ: Հիմա պատրաստվում ենք սկսելու:
Գինին բացեցինք, բաժակները Գարոն բերեց,
հա մոռացա, ներկայացնեմ տղերքին:  ԵՍ,  Վալոոոոոոոոդը, ՈՒ Գարիկը
Ուրեմն կենաց առաջին`

    Քրիստոս հարյավ ի մեռելոց.
    օրհեալ է հարությունը Քրիստոսի

Կենաց Երկրորդ`
     Ողորմի անցավորներին:

Sunday, April 4, 2010

Մինչև Լուսաբաց

Մութ գիշերն է իջնում պայծառ աստղերով,
Արդեն հոգնած, հոգնած քաղաքին,
Եվ լուսինը խավար իր լույսն է սփռում
Պատուհանից ու ես եմ նայում:

Sunday, March 28, 2010

Աշխատեց..........................

Ժողովուրդ ջան մի կերպ էս անտեր կոմպին սարքեցի, հիմա էլ ձայնային քարտը չի ճանաչում: բայց դե կարևորը եղավ!!!!!!!!!!!!!!!!!!!

Saturday, March 27, 2010

Գժվելու բան

Ուրեմն վերջապես նոթբուք առա, ու հիմա արի ու տես որ սկսվեցին պրոբլեմները: Նախ պարզվեց որ օպերացիոն համակարգը Linux ա, հետո պարզվեց որ հասարակ Windows -ը չենք կարողանում ավելացնել: Մի 100 անգամ փորձեցինք, բայց բան դուրս չեկավ, հո զոռով չի, ոչ ես, ոչ էլ Մկոն /իմ կամպուտերչիկ ախպերը/ Linux չենք օգտագործել: Ւ էդտեղ էր որ օգնության հասավ իմ հին կոմպը, մտանք ինտերնետ ու սկսեցինք քջջել, վերջը մի քանի տարբերակ փորձելուց հետո ստիպված դիմեցինք դահլիճի օգնությանը: Զանգեցինք ու պարզեցինք, որ վսյո տակի WIndows 98-ի ցավը տանենք, դրեցինք դիսկը, ջնջեցինք էդ անիծյալ Linux-ը ու անցանք Windows դնելու: Բայց հիմա էլ արի ու տես որ նավսը մնում ա նավս: մի 100 անգամ էլ դրա վրա չարարվեցինք, ամեն անգամ նույն խնդիրն էր` ԴԱՄՓ էր անում: Վերջը արդեն ժամը 1ն էր Մկոն գնաց, մնացի ես իմ նոր, բայց արդեն աչքիցս ընկած կոմպի հետ: Սկսեցի նորից տառապել: Հիմա կոնկրետ էս պահին համարյա պրծավ ինստալլ անելը ... թու.. թու.. թու..
Տեսնեմ մի բան դուրս կգա թե չէ:
Ժողովուրդ մի հատ լավ խորհուրդ: Ավելի լավ ա նարկաման դարձեք, հիմա նրանց բուժում են, իսկ այ կամպյուտերչիկներին դժվար ա.....


 Հա մեկ էլ հիշեցի, մի քանի օր առաջ գործս ենպես էր, որ թուղթ ու գրիչով բան էի գծում, ու զգացի որ էդ անտեր գրիչից հետ եմ վարժվել: Կաշմար կակոյ տո... 

Խնդրեմ հիմա նորից էդ ախմախ ծրագիրը չի նստում, գժվել կարելի ա:


Լավ գնամ տեսնեմ ինչ եմ անում էդ հիմարի հետ: Որ սարքեցի պրցա կգրեմ Ի լուր աշխարհի....

Monday, March 22, 2010

Գարնանային սերենադ........

Համակարգչիս բարձրախոսներից հնչում է Բաբաջանյանի անմահ երգը` "Փռվել է շուրջը գարուն..."  ու այս գարնանային երեկո ես նորից ընկնում եմ իմ հուշերի գիրկը:

Նորից հանդիպեցինք, մեր մշտական տեղում, մեր նստարանին: Նորից ուշացար... Բայց սիրահարներին հատուկ համբերությամբ սպասում էի քեզ: Ինչպես միշտ ես շուտ էի եկել, դու ` ուշ: Մինչև հիմա ականջումս լսվում է քո քնքուշ " բարևը": Մարդիկ իհարկե տարբեր կերպ են բարևում: Բայց դու........  քո բարևն անգամ անկրկնելի է:

Saturday, March 20, 2010

Գարունը այնքան ծաղիկ է վառել....

Գարունը այնքան ծաղիկ է վառել...
Գարունը այնքան պայծառ է կրկին...

Friday, March 19, 2010

Այցելություն Արմավիրի հատուկ դպրոց

Երեկ Արմավիրի "Արարատ" համալսարանի Ուսանողական խորհուրդը այցելեց Արմավիրի հատուկ դպրոց, որտեղ սովորում են մտավոր թերզարգացածություն ունեցող երեխաները: Ուսանողները երեխաների համար պատրաստել էին անակնկալ նվերներ` գրենական պիտույքներ, հագուստ, խաղալիքներ:

Tuesday, March 16, 2010

Որտեղ է ապրում ճշմարտությունը


Կար-չկար, մի աղջիկ կար: Նա տարբերվում էր իր հասակակիցներից իր տարօրինակ հարցերով: Միշտ տալիս էր այնպիսի հարցեր, որ մեծահասակները զարմանում էին, ու շատ հաճախ պատասխաններ չէին ունենում տալու համար:
 Եվ այսպես մի շատ սովորական օր, արթնանալով նա հարցրեց տատիկին.
-Տատիկ, իսկ որտե՞ղ է ապրում ճշմարտությունը:
   Տատիկը երկար մտածեց, չէ՞ որ դա այնպիսի հարց է, որ յուրաքանչյուրը կարող է տալ տարբեր պատասխան, մինչդեռ այդ պատասխանը չի կարող լինել ճշտգրիտ: Վերջապես ասաց.

Ցանկություն...

 տպագրվում է առաջին անգամ
Կուզեի այսօր մի քիչ անձրև գար.
Քո գալուց առաջ,
Որ ճանապարհը արևի փոշուց
Մաքրեր մի փոքր:
Կուզեի այսօր մի քիչ անձրև գար
Քո գալուց առաջ`,
Որ արևախանձ այս օդն էլ մի քիչ`
Զովությամբ լցներ:
Կուզեի այսօր մի քիչ անձրև գար`,
Եվ ես կուրծքս բաց,  
Հանգիստ քայլեի անձրևի տակով,
Որ հոգուս մեջ վառվող
Խենթ սպասումի կրակը մարեր անձրևաջրով:
Կուզեի այսօր մի քիչ անձրև գար,
Որ սպասումի մոխիրն էլ տաներ,
Որ մեր ողջ կյանքում
Այս բաժանումը և սպասումը խենթ,
Վերջինը լիներ: 

                    Հեղինակ`      Վաղինակ Սարգսյան

Անվերնագիր

 տպագրվում է առաջին անգամ
Երբ ուրիշին կգովերգես,
Ինքնքմոռաց մի գովերգիր:
Թե ինքդ քեզ փառաբանես,
Շրջապատիդ մի անտեսիր:

Վարդը վարդ է ինչքան գովես.
Փուշը իրենն է միշտ անում:
Սերը սեր է ինչ էլ անես`
Կիրքը իրենն է միշտ անում:

Դու աշխատիր կյանքը սիրել,
Մի տրտնջա թե շատ է գորշ.
Կյանքը կյանք է ինչ էլ անես,
Այն միակն է, գորշ է թե ոչ:

Գովաբանիր հայրենիքդ,
Ուրիշ մեկը այն չի անի:
Փառաբանիր հերոսներիդ,
Առանց նրանց կյանք չի փրկվի:

Երբ հայտնվես փառքի ճամփին.
Դու սրընթաց մի բարձրանա:
Թե որ իրոք դու հանճար ես`
Փառքի դափնին չի ուշանա:

Ինչքան ելնես, ուր էլ հասնես`
Ինքդ քեզնից մի...
Հեռանա:

                            Հեղինակ`  Վաղինակ Սարգսյան

Երկիր կանգնիր, իջնող կա.........

Հիմա երկրագնդի ինչ որ մի անկյունում սովից մի երեխա է մահանում, ուտելու հաց չկա: Նրանից մի քանի հազար կիլոմետր հեռու, Ամերիկյան մի պիցցայանոցում, մի զույգ է նստած, սեղանին դրված պիցցան ուտելու ցանկություն չկա: Հայացքս տեղափոխում եմ ու... վայ ամոթ ա, չեմ ասի... ավելի լավ է ուրիշ կողմ նայեմ: Ըհը, տեսա: Նստարանին նստած են աղջիկն ու տղան, տղան ինչ որ բան է ասում, իսկ աղջիկը գլուխն է թափ տալիս, երևի չի հավատում: Նույն զբոսայգում, մուտքի մոտ մի տատիկ է նստած, կարծես թե արևածաղիկի սերմ է վաճառում: Տեսնես սա ո՞ր երկիրն է: Լավ անցնեմ առաջ, վայ, առաջին անգամ եմ տեսնում աբորիգեններ, որսի են դուրս եկել, հետաքրքիր է:
 Ինչ ասես որ չկա այս երկրագնդի վրա: Ինչ որ մի կին է նստած պատշգամբում սուրճի բաժակի դիմաց, երևի պատրաստվում է գուշակել իր ապագան: Մի վարորդ զայրացած է խցանման պատճառով, տեսնես ինչի՞ց է ուշանում: Մինարեթի մոտ հավաքված են հավատացյալները, երևի աղոթքի, ինչի ժամը քանի՞սն է:  ՎԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՅՅՅՅՅՅՅ  ուշացա:
Ախր թաքուն նայելը լավ բանի չի բերում........

Monday, March 15, 2010

Քո աչքերի, քո աչքերի պատճառով...

Նորից ու նորից եմ ասում քեզ այն ինչին դու երբեք էլ լուրջ չընդունեցիր, այն, ինչը քո համար լոկ կատակ էր: Մինչդեռ իմ ներսում խառնաշփոթի մեջ միայն դու ես առանձնացած: Առանձնացած հոգսերից, ամբոխից, մարդկանց դեմքերից: Ու նորից սպասումը կրծում է սիրտս:
 Իսկ ես հոգնել եմ այս սպասումից, հոգնել: Քո անունը խառնում է մտքերս, միայն քո անունն է ի զորու կանգնեցնել ինձ: Իմ խելահեղ օրերի վազքի հետ, քո անունն է ինձ ուղեկցում:
Իսկ ես ուզում եմ որ անվանդ կողքին դու լինես, դու ուղեկցես............  ԻՍԿ ԴՈՒ................

NO SMOKING VANYA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


Բա ժողովուրդ ջան, !!!!!!!!!!!!!!!!

Ախ այդ լրագրողները....

Վերնագրից անգամ ես ինքս եմ ամաչում, բայց փաստը մնում է փաստ: Վերջերս "Առավոտ" օրաթերթում հանդիպում եմ այնպիսի բաների որ ուղղակի չանդրադառնալ չի լինի: Մի կերպ կարգավորեցինք Արմավիրի մշակույթի "հարցը", հիմա էլ կպան Արմավիրի եկեղեցուն:
Հոդվածը պարունակում է իր մեջ ավելի շատ սխալ, քան թե ճիշտ ինֆորմացիա:
Նախ ծանոթացեք հոդվածին այս հասցեում, հետո Ձեզ ներկայացնեմ սխալներից մի քանիսը, որոնք տեղ են գտել հոդվածում:
http://aravot.am/am/articles/regions/76201/view



Սխալ համար 1 ---  "... - ասաց Արմավիրի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Ադամյանը" 
Սխալ է Թեմի առաջնորդի անունը և հոգևոր կոչումը:  Պետք է լինի Սիոն Եպիսկոպոս Ադամյան

Սխալ համար 2 --- "«Արարատ» կինոթատրոնի շենքը, որը գտնվում է առաջնորդարանի հարեւանությամբ:"
Սխալ է անվանումը: Դա ոչ թե "Արարատ" կինոթատրոնն է այլ ամառային կինոթատրոնը: Իսկ "Արարատ" կինոթատրոնը գտնվում է քաղաքի կենտրոնական փողոցի վրա:

Սխալ համար 3 --- "մեր այցելության պահին միայն պահակն էր ու մոմավաճառը:"
 Սխալ է , եկեղեցին պահակ չունի

Իսկ հետգրության մեջ նշված է "Քաղաքի երկրորդ կինոթատրոնն էլ վաղուց դարձել է հացի փուռ:"
Դա հենց "Արարատ" կինոթատրոնն է: Իսկ ինչ վերաբերվում է նրա ներկայիս վիճակին, ապա ես որպես շարքային քաղաքացի կասեմ, եթե ինչ որ մեկը շատ է ուզում դա դարձնել կինոթատրոն, ապա թող անի սեփական միջոցների հաշվին: Կինոթատրոնը պահանջում է հսկայական ծախսեր, և այսօրվա DVD ների աշխարհում ապահովվում մինիմալ եկամուտ այնպիսի փոքր քաղաքում ինչպիսին Արմավիրն է:

Հարգելի "Առավոտ" թերթի խմբագրակազմ: Խնդրում ենք Արմավիր ուղարկել միայն այնպիսի լրագրողների, որ հետո ստիպված չլինենք երկուստեք ժամանակ ծախսել նրանց թերությունները շտկելու համար:

Հետգրություն.....
             Վերնագիրը չի վերաբերվում բոլոր լրագրողներին

Sunday, March 14, 2010

Ու նորից դատարկություն է ինչ որ մի անկյունում, այնտեղ ուր առաջ բնակվում էր ինչ որ մեկը, կամ ինչ որ մի բան: Իսկ հիմա, լռություն է, լույս չկա, ծիծաղը մարել է, ու խավարի թագավորությունն է տիրել այդ անկյունին:

Ինչո՞ւ կամ ինչի՞ արդեն կարևոր չէ: Դատարկությունը կա: Մի ժամանակ այդտեղից լսվում էին ծիծաղի ձայներ, իսկ հիմա...

Իսկ հիմա, հիմա գնա սիրելիս,
Ես էլ հասկացա, որ ծաղիկները ծաղկամանի մեջ երկար չեն ապրում:
Բայց ծաղկամանը, բյուրեղապակյա, երկար է ապրում:


ՈՒ նորից կգա մի օր, երբ խավարում լույս կվառվի, ու նորից այդ անկյունում կլսվեն ծիծաղ ու խնդում: Ու նորից ինչ որ մեկը, կամ ինչ որ մի բան կապրի այնտեղ: Եվ գիշերը ես  մենակ չեմ լինի...

Արձագանքեցին, բայց...

"Առավոտ" օրաթերթը վերջապես անդրադարձավ մեր հերքմանը, կապված Արմավիրի մշակույթի տան հետ: Հոդվածի մասին նշել եմ նախորդ հրապարակումներում, ուստի այլևս հարկ չեմ համարում անդրադառնալ դրան:
Սակայն....

Առավոտ օրաթերթի ուրբաթ օրվա համարում, նորից հանդիպեցի Արմավիրին վերաբերվող մի նյութի, որի մեջ կային բազմաթիվ սխալներ: Խոսքը` "Եկեղեցի դարձած իմ կինոթատրոն" հոդվածի մասին է: http://aravot.am/am/articles/regions/76201/view :

Այս նյութին դեռ կանդրադառնամ:

Friday, March 12, 2010

Եվս մեկ հաղթանակ Արդարության ճանապարհին

Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ։ 2008 թվականի աշնանից շրջանառության մեջ դրված նախագծի լոբբինգը կատարում էին շվեդիայի 3 ընդդիմադիր՝ Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների եւ Ձախերի կուսակցությունները։ Բանաձեւն ընդունվել է 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Ընդունված փաստաթղթում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են, որպես ցեղասպանություն։ Բանաձեւում նշված է, որ Թուրքիայում իրականացվել է ինչպես հայերի, այնպես էլ ասորիների եւ պոնտացի հույների զանգվածային ջարդեր։
«Մենք վստահ ենք, որ Շվեդիան Եվրամիության եւ ՄԱԿ-ի շրջանակներում պարտավոր է գործունեություն ծավալել 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ։ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն ճանաչելը ոչ միայն փոխհատուցում կդառնա այն ազգային փոքրամասնությունների համար, որոնք ցայսօր շարունակում են ապրել Թուրքիայում, այլեւ կնպաստի այդ երկրի հետագա զարգացմանը։ Թուրքիան չի կարող ժողովրդավարական երկիր համարվել այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ մերժում են անցյալի իրական պատկերը»,- նշված է բանաձեւում։
Նշենք, որ բանաձեւի ընդունմանը նախորդել են բուռն քննարկումներ։ Իշխող լիբերալ, քրիստոնյա-դեմոկրատական եւ կենտրոնամետ կուսակցությունները դեմ են արտահայտվել բանաձեւի ընդունմանը։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը եւս ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ։

Wednesday, March 10, 2010

ՔԱՆԴԵԼ ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Վերջերս ահագին շատ եմ հանդիպում քննարկումների կապված Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու, փոխարենը եկեղեցի կառուցելու հետ կապված:                  
Ես կարծում եմ, որ այո, նշվել է որ կինոթատրոնը համարվում է ճարտարապետական հրաշակի կառույց , համաձայն եմ: Բայց սիրելիներս եկեք քանդենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղը դիսկոտեկ կամ ինչու ոչ, կինոթատրոն կառուցենք: Այսօր մենք շատ ենք հեռացել մեր եկեղեցուց, մոռանալով, որ դարեր շարոնակ հենց նա է մեզ պահել  պետականության բացակայության ժամանակ: Մենք ուղղակի "Ուտող -Ուրացող" ազգ ենք: Մեր գլխին Աստված ինչ անի քիչ կանի, քանի որ մենք գերադասում ենք կիոթատրոնը, որտեղ կարող են ցուցադրել էրոտիկ կադրերով ֆիլմեր, եկեղեցուց: ԱՅՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ որը համարվել է Երևանի ճարտարապետական հրաշալիքը: Փոխանակ ուրախ լինենք որ մեր երկրում կավելանա ևս մի եկեղեցի, ընդդեմ աղանդավորական ակումբային "ճարտարապետական" եկեղեցիների, մենք հիստերիա ենք բարձրացնում:
Անձամբ ես երբեք ոտք չեմ դնի մի կիոթատրոն, որը կառուցվել է Սուրբ Սեղանի տեղում: Ախր պատկերացրեք, դարեր շարունակ մարդիկ այդտեղ աղոթել են, մաքրել իրենց հոգին մեղքերից, իսկ հիմա մենք այդ նույն վայրում նայում ենք ֆիլմ ու կադրում երևող կնոջ կուրծքը մեզանից շատերին ստիպում է մտովի շնանալ:
ԹՈՒ՛՛՛...  Բա գետինը չենք մտնո՞ւմ:

Վան Սեդրակյան

Saturday, March 6, 2010

Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն...

Լռում ենք: Արդեն որերորդ անգամն է, որ մեզանից մեկը փորձում է ինչ որ խոսակցություն սկսել, սակայն հանդիպում է դիմացինի անտարբեր հայացքին: Մինչդեռ լռության մեջ մենք խոստովանում ենք միմյանց այն, ինչ երբեք չէինք ասի բարձրաձայն: Լռության մեջ լսվում են սիրո ու կարոտի մրմունջները, ու աչերդ հարցնում են ինձ.
- Ո՞ւր էիր կորել: 
Իսկ ես պատասխանում եմ. - Ներիր, գիտեմ, մեղավոր եմ, մեղավոր եմ ես այն ըմբոստ երգի առաջ, որ խոհեմս պատառեցի, այն խոհերի մահվան համար, որոնց ծինը խաթարեցի, մեղավոր եմ և քո առաջ, որ... սիրելուց դադարեցի:


Իսկ հիմա՞ : Հիմա արդեն ուշ է: Մենք երկուսս էլ հեռացանք իրարից: Երկուսս էլ մոռացանք այն հրաշքը որ ծնվել էր մեր հանդիպումից: Մենք ինքներս սպանեցինք նրան, ու այսօր նստել ենք կողք-կողքի իբրև ....

Չէ... Լռությունն էլ է շատախոսում....

 


Friday, March 5, 2010

ՀԵՐՔՈՒՄ

Կարդալով "Առավոտ" օրաթերթի 2010 թվականի փետրվարի 27-ի համարը, "ժամանց" բաժնում հանդիպեցի մի նյութի: "Հոգևոր սնունդով ընտանիք չես պահի" հոդվածում հեղինակը ներկայացնում է Արմավիր քաղաքի "տխուր" իրականության մասին:
"Արմավիր քաղաքում ոչ թատրոն կա, ոչ կինո, ժամանակ առ ժամանակ մշակույթի տանը ելույթ են ունենում շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ամեն օր երևում են հեռուստատեսությամբ, իսկ դասական բնույթի համերեգներ գրեթե չեն լինում"

Thursday, March 4, 2010

Մարդիկ իսկապես օգնության կարոտ են, բայց երբ օգնես նրանց կարող են քեզ հալածել...

Ժամանակի խելահեղ վազքի հետևից ընկած, չենք էլ հասցնում ինքներս մեզ ուշադրության արժանացնել: Ու գալիս է մի պահ, երբ վերլուծում ես քո ապրած տարիները ու հասկանում որ արել ես շատ բան, բայց ոչինչ չես արել ՔՈ համար: Եսասիրություն թող չթվա ասածս, բայց չէ որ մենք էլ ենք արժանի ուշադրության և հենց առաջին հերթին մեր կողմից: Մենք ինքներս եթե ուշադիր չլինենք մեր հանդեպ, ոչ ոք չի էլ անհանգստանա:


Առավոտվանից արդեն հազարերորդ զանգն է: Ինչ որ մեկին պետք եմ: Ասում է - Ախպեր, բա էս գործը մնաց, մի հատ արի ես էսրանից չեմ հասկնըմ:
        Երբ մերժում ես, դառնում ես "չուզող", վատ ընկեր: Իսկ երբ համաձայնվում ես, ուրեմն վերջ դու "Պլեն" ես ընկել: Մոռանում են որ դու էլ քո կյանքն ունես, քո հոգսերը, քո անձնական երջանկության իրավունքը:

ՀԱՐԳԵԼԻՆԵՐՍ. հասկացեք ինձ: Ես էլ եմ ուզում ապրել, ես էլ ունեմ հանգստի իրավունք, ցանկանում եմ քնել, հեռուստացույցով գոնե մեկ անգամ դիտել "..............."  հաղորդումը, որ վաղը երբ ոգևորված պատմեք թե ինչ կար մեր "փառապանծ" եթերով, կարողանամ մի բառ գոնե ես  ասել:

Հետգրություն:
    Չկարծեք թե ես վատն եմ: Միշտ էլ պատրաստ եմ օգնության հասնել մարդկանց, ԲԱՅՑ արդեն ԵՐԲ ԺԱՄԱՆԱԿՍ ՆԵՐԻ:

                               Հուսով եմ կհասկանաք ինձ:

                                                        Վան Սեդրակյան

Wednesday, March 3, 2010

Երջանկություն անցիր կողքովս, դու հարատև չես...

Որտեղ փնտրեմ աչքերդ արթուն,
Ումից հարցնեմ, որտեղ ես ապրում
Բավ է ինձանից դու խռով մնաս,
Տուն վերադարձիր, իմ երջանկություն:

Դրախտ կամ Դժոխք

Մի մարդ մահանում է: Գալիս են բարի և չար հրեշտակները որպեսզի նրանցից մեկը տանի նրան իր հետ: Կշեռքի նժարին են դնում նրա կատարած գործերը: Մի կողմում բարի գործերը, մյուսում` չար: Նժարները հավասարվում են: Ինչ անել?

Բարի հրեշտակը իր նժարին է ավելացնում այն մի կաթիլ արյունը, որ Քրիստոս թափեց մեր փրկության համար, և նժարը թեքվում է դեպի բարին:


Ուրեմն եկեք արժանի լինենք այդ արյանը:

Երկխոսություն Ադրբեջանցի երիտասարդի հետ

Այսօր օրվա մեծ մասը նվիրեցի վերջերս ստեղծված մի կայքի տարածմանը: Խոսքը http://xocali.net/ կայքի մասին է, որտեղ կան հրաշալի տեղեկություններ Խոջալուի դեպքերի մասին: Քանի որ ազատ ժամանակ ունեի, այն տրամադրեցի կայքը ինտերնետով գովազդելուն: Կան մի շարք կայքեր, որտեղ դու դիտում ես գովազդ, քեզ վճարում են դրա համար, և դու էլ քո հերթին կարող ես վաստակած գումարը ներդնել այլ կայք գովազդելու համար: Այդպես էլ ես
վարվեցի: Նաև սոցիալական կայքերով հասցեն ուղարկեցի հիմնականում ադրբեջանցի մոտ 200 երիտասարդի: Քանի որ ցանկանում էի հեռու մնալ լրացուցիչ քննադատութուններից, ապա սոցիալական կայքերում գրանցվեցի ուրիշ ազգության տակ, և պատկերացրեք ավելի հեշտ ստացվեց երկխոսությունս շատերի հետ: Ամենաերկարը զրուցեցի ադրբեջանցի մի երիտասարդի հետ, որը պարզվեց բավականին լավ ծանոթ էր Աստվածաշնչին: Նույնիսկ երբ ասեց թե ես ավելի շատ հայ եմ հիշեցնում քան ուրիշ ազգ, պատասխանեցի որ նա ոչ պակաս քրիստոնյա է:

Ամենահետաքրքիրն այն է, որ բոլորն էլ բառիս բուն իմաստով ընկնում էին հիստերիայի մեջ երբ ասում էիր որ Արցախը բուն հայկական հող է: Փաստարկներ էին բերում բազմաթիվ վկայություններ, և պարզվում էր որ դրանց հեղինակները ադրբեջանցի են: Մի պահ մի երիտասարդ այնպես էր ոգևորվել որ բառիս բուն իմաստով չէի հասցնում կարդալ ուղարկած հաղորդագրությունները:

Հավատացած եմ, որ նրանք շարժվում են "լավագույն պաշտպանությունը հարձակումն է" սկզբունքով:
Ինչևէ, ինձ համար կարևորն այն էր, որ ևս 200 հոգի տեղեկացված եղան Խոջալուի իրական պատմությանը:

P.S. Եթե ցանկանում եք նմանատիպ կայքեր ներկայացնել միջազգային հանրությանը, ապա գրեք իմ էլփոստին , անշուշտ կօգնեմ: Հարգանքներով` Վան Սեդրակյան

Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք...

Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք...

Այս տողերը պատկանում են աշխարհի ամենագեղեցիկ հեքիաթի հեղինակին: Անտուան Սենտ Էքզյուպերիին:

Բոլոր նրանք, ովքեր կարդացել են այս հեքիաթը, որն ավելի շատ մեծերի համար է, քան փոքրերի, ապա կհիշեն այս տողերը:
Ամեն օր կարդում եմ մի քանի էջ. Ամեն մի տողը իր ներսում հսկայական փիլիսոփայություն է պարունակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ԱՆՊԱՅՄԱՆ, Եթե դեռ չեք հասցրել,

Փոխվեք ինքներդ, փոխեք ձեր շրջապատին դեպի բարին ու գեղեցիկը, դժվար չէ: Միայն այս դեպքում մարդկությունը փակուղու առաջ չի կանգնի:

Եվ իջավ լռություն քաղաքի վրա...

Դու տեսել ես երբևիցե, ոնց է օրը վերջանում,
Երբ փակվում են աչքերը քո ու կոպերդ են ծանրանում
Կամ էլ ասենք թափանցիկ երկինքն ինչպես է մթնում...


Նորից գիշերն իջավ մեր փոքրիկ քաղաքի վրա, ու լռությունը վերստին պարուրեց խավար փողոցները: Մարդիկ կամաց կամաց լքում են փողոցները, փակվում տներում, իրենց հեռուստացույցների դիմաց նստում ու վիտուալ կերպով շարունակում են լինել դրսում, շարունակում են մխրճված մնալ աշխարհի հոգսերի մեջ: Վաղուց արդեն մենք ետ ենք վարժվել միայնությունից, մինչդեռ դա անհրաժեշտ է մեզ, որպեսզի կարողանանք մեր ուղեղը "լվանալ" այն ամբողջ "կեղտից", որ լցվել է օրվա ընթացքում: Մինչև ուշ գիշեր պոկ չենք գալիս հեռուստացույցից, կամ համակարգչից, հետո մի կերպ մեր ոտքերը մեզ հասցնում են անկողնու մոտ ու "մեռելի" պես քնում ենք մի քանի ժամ, որպեսզի առավոտյան արթնանանք ու դուրս գալով փողոց, ու խառնվենք ամբոխին, դառնալով կաթիլ օվկիանոսում: ՈՒ այսպես ամեն օր....

Մինչդեռ`
Օրը նորից կսկսվի, թռչունների երգերով
ԴՈւ կբացես աչքերը քո ու կժպտաս ծիծաղով....

Պատերազմը իմ հուշերում

 Համակարգչիս բարձրախոսներից լսվում է Հախվերդյանի ձայնը, ով փոքրիկին պամում է պատերազմի մասին: Մի պահ փորձում եմ վերհիշել այդ տարիները: Ու մի պահ հասկանում եմ, որ իմ մանկական հուշերից ես վերջնականապես ջնջել եմ այդ տարները: Հիշում եմ միայն որ հայրիկիս բերեցին: Զոհվել էր Արցախում: Ես, այն ժամանակ 5-ամյա մանչուկս, չէի հասկանում, մահն ինչ է: Հարևանիս հետ ուղարկեցին ինձ գյուղ, որպիսի բարեկամներին հաղորդենք հայրիկիս զոհվելու լուրը: Հիշում եմ, ներս ընկա քեռուս սենյակ, նա քնած էր, թափահարում էի նրան ու գոռում - Քեռիիի, հայրիկը զոհվել է: Մի տեսակ ուրախ էի, չգիտեի թե ինչ է "Զոհվելը'": Հետո արդեն մեր տան պատշգամբից նայում էի թե ինչպես է զինվորական նվագախումբը թաղման թափորի դիմացից քայլում, ծածանում էի հայոց եռագույնը, ու երգում "Արյունոտ Դրոշը":
Հիմա 17 երկար ու ձիգ տարիներ են անցել, ու իմ հիշողության մեջ մնացել են այս երկու պատառիկները, որոնցով ես վերհիշում եմ Պատերազմը:

Հաճախ ափսոսում եմ, որ այդ պահին չեմ գիտակցել այն ինչ ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻ գիտակցել, քանի որ Հայրիկս ինձ սովորեցրել էր այն, ինչ դեռ 10 տարի էլ պիտի անցներ, մինչև որ իմ հասակակիցները փոքր ինչ պատկերացում կկազմեին դրա մասին:

Հիմա Հախվերդյանը շարունակում է փոքրիկին պատմել պատերազմի մասին, ու ես հիշում եմ այս ամենն ու....