Monday, March 22, 2010

Գարնանային սերենադ........

Համակարգչիս բարձրախոսներից հնչում է Բաբաջանյանի անմահ երգը` "Փռվել է շուրջը գարուն..."  ու այս գարնանային երեկո ես նորից ընկնում եմ իմ հուշերի գիրկը:

Նորից հանդիպեցինք, մեր մշտական տեղում, մեր նստարանին: Նորից ուշացար... Բայց սիրահարներին հատուկ համբերությամբ սպասում էի քեզ: Ինչպես միշտ ես շուտ էի եկել, դու ` ուշ: Մինչև հիմա ականջումս լսվում է քո քնքուշ " բարևը": Մարդիկ իհարկե տարբեր կերպ են բարևում: Բայց դու........  քո բարևն անգամ անկրկնելի է:

............................................................................................................................................................
Լռում ենք... բառերն ավելորդ են քեզ համար........... իսկ ես անկարող եմ ապրել առանց բառերի...................... Չնայած որ աշխարհում ամենաշատը սիրում եմ լռությունը: Բայց շուրջն աղմուկ է........... մի պապիկ է անցնում, իսկ դու ուշադիր նրան ես նայում............... միգուցե նմանեցրիր ինչ որ մեկին...........
Հետո..........  Հետո հայֆիլմի հայտնի մուլֆիլմի նման "Եվ այսպես ամեն երեկո"  :  Ամեն անգամ նույն է, հասնում ենք ինչ որ կետի ու կանգնում: Հաջորդ անգամ, նորից կծանոթանանք, մի քիչ կզրուցենք "Աշխարհի դարդից" ու նորից հասնելով այդ նույն կետին կանգ կառնենք հաջորդ հանդիպմանը նորից նույնը անելու ակնկալիքով:
Ու մի օր եկավ, երբ արդեն հնարավոր չէր այդպես շարունակել, ու մենք .................  Ինչպես սիրում եմ ասել վերջերս, "Կռիվ կինոն պրծավ":

Ու երբ ամեն անգամ, լսում եմ այս երգը, միշտ նույն հարցն է առաջանում մոտս` "Ինչո՞ւ":
Երբ կգտնես պատասխանը, ասա:

No comments:

Post a Comment