Wednesday, March 3, 2010

Եվ իջավ լռություն քաղաքի վրա...

Դու տեսել ես երբևիցե, ոնց է օրը վերջանում,
Երբ փակվում են աչքերը քո ու կոպերդ են ծանրանում
Կամ էլ ասենք թափանցիկ երկինքն ինչպես է մթնում...


Նորից գիշերն իջավ մեր փոքրիկ քաղաքի վրա, ու լռությունը վերստին պարուրեց խավար փողոցները: Մարդիկ կամաց կամաց լքում են փողոցները, փակվում տներում, իրենց հեռուստացույցների դիմաց նստում ու վիտուալ կերպով շարունակում են լինել դրսում, շարունակում են մխրճված մնալ աշխարհի հոգսերի մեջ: Վաղուց արդեն մենք ետ ենք վարժվել միայնությունից, մինչդեռ դա անհրաժեշտ է մեզ, որպեսզի կարողանանք մեր ուղեղը "լվանալ" այն ամբողջ "կեղտից", որ լցվել է օրվա ընթացքում: Մինչև ուշ գիշեր պոկ չենք գալիս հեռուստացույցից, կամ համակարգչից, հետո մի կերպ մեր ոտքերը մեզ հասցնում են անկողնու մոտ ու "մեռելի" պես քնում ենք մի քանի ժամ, որպեսզի առավոտյան արթնանանք ու դուրս գալով փողոց, ու խառնվենք ամբոխին, դառնալով կաթիլ օվկիանոսում: ՈՒ այսպես ամեն օր....

Մինչդեռ`
Օրը նորից կսկսվի, թռչունների երգերով
ԴՈւ կբացես աչքերը քո ու կժպտաս ծիծաղով....

No comments:

Post a Comment