Tuesday, March 16, 2010

Որտեղ է ապրում ճշմարտությունը


Կար-չկար, մի աղջիկ կար: Նա տարբերվում էր իր հասակակիցներից իր տարօրինակ հարցերով: Միշտ տալիս էր այնպիսի հարցեր, որ մեծահասակները զարմանում էին, ու շատ հաճախ պատասխաններ չէին ունենում տալու համար:
 Եվ այսպես մի շատ սովորական օր, արթնանալով նա հարցրեց տատիկին.
-Տատիկ, իսկ որտե՞ղ է ապրում ճշմարտությունը:
   Տատիկը երկար մտածեց, չէ՞ որ դա այնպիսի հարց է, որ յուրաքանչյուրը կարող է տալ տարբեր պատասխան, մինչդեռ այդ պատասխանը չի կարող լինել ճշտգրիտ: Վերջապես ասաց.

-Թոռնիկս, մեզանից յուրաքանչյուրը ինքը պիտի գտնի նրան: Նա որևէ հասցե չունի, նա ամենուր է, միայն պետք է փնտրել նրան ու գտնել:
    Աղջնակի համար պատասխանը գոհացուցիչ չէր, բայց միևնույն ժամանակ որոշեց փնտրել ու գտնել  նրան, որպեսզի տատիկին զարմացնի: Սակայն նա չէր էլ պատկերացնում թե ինչ հետաքրքիր արկած է պատահելու իր հետ այդ օրը:
      Դպրոցում, դասի ժամին աղջիկը սկսեց մտածել թե որտեղից սկսի իր որոնումները: Միգուցե նա շատ մոտիկ է: Միգուցե թաքնվել է ծառի փչակում, կամ ապրում է մենավոր լեռան ընդերքում գտնվող կախարդական քարանձավում: Իսկ ինչպե՞ս հասնել այնտեղ: Եվ մեր աղջնակը սկսեց մտածել թե ինչպես հայտնվել այնտեղ: Եվ այստեղ էր որ չզգաց թե ինչպես բայց կամաց կամաց փակվեցին նրա աչուկները և նա տեսավ իր կյանքի ամենազարմանալի հեքիաթը:

Աչքերը բացեց, և ա՜յ քեզ բան, գտնվում էր մի սենյակում, որտեղ պատերի փոխարեն գրքեր են: Փորձեց ելք գտնել: Եվ ահա մի անկյունում երևաց միջանցք, որը նույնպես գրքերից էր: Մի քանի անգամ թեքվելով աջ կամ ձախ, աղջիկը շարժվում էր այդ գրքերի լաբիրինթոսում: Վերջապես հասավ մի շատ սովորական փայտե դռան:
-Տեսնես այս դուռը ու՞ր է բացվում.- մտածեց աղջիկը:
Զգուշությամբ հրեց դուռը և հայտնվեց մի անծանոթ փողոցում: Փողոցը մարդաշատ էր: Ամեն մեկը շտապում էր իր գործին: Ոչ ոք չէր էլ նկատել աղջկան:
- Այս ինչ անտարբեր մարդիկ են,- մտածեց աղջիկը, - տեսնես ու՞ր են շտապում:


..................................................  Շարունակելի

No comments:

Post a Comment