Tuesday, March 16, 2010

Երկիր կանգնիր, իջնող կա.........

Հիմա երկրագնդի ինչ որ մի անկյունում սովից մի երեխա է մահանում, ուտելու հաց չկա: Նրանից մի քանի հազար կիլոմետր հեռու, Ամերիկյան մի պիցցայանոցում, մի զույգ է նստած, սեղանին դրված պիցցան ուտելու ցանկություն չկա: Հայացքս տեղափոխում եմ ու... վայ ամոթ ա, չեմ ասի... ավելի լավ է ուրիշ կողմ նայեմ: Ըհը, տեսա: Նստարանին նստած են աղջիկն ու տղան, տղան ինչ որ բան է ասում, իսկ աղջիկը գլուխն է թափ տալիս, երևի չի հավատում: Նույն զբոսայգում, մուտքի մոտ մի տատիկ է նստած, կարծես թե արևածաղիկի սերմ է վաճառում: Տեսնես սա ո՞ր երկիրն է: Լավ անցնեմ առաջ, վայ, առաջին անգամ եմ տեսնում աբորիգեններ, որսի են դուրս եկել, հետաքրքիր է:
 Ինչ ասես որ չկա այս երկրագնդի վրա: Ինչ որ մի կին է նստած պատշգամբում սուրճի բաժակի դիմաց, երևի պատրաստվում է գուշակել իր ապագան: Մի վարորդ զայրացած է խցանման պատճառով, տեսնես ինչի՞ց է ուշանում: Մինարեթի մոտ հավաքված են հավատացյալները, երևի աղոթքի, ինչի ժամը քանի՞սն է:  ՎԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՅՅՅՅՅՅՅ  ուշացա:
Ախր թաքուն նայելը լավ բանի չի բերում........

No comments:

Post a Comment