Monday, March 15, 2010

Ախ այդ լրագրողները....

Վերնագրից անգամ ես ինքս եմ ամաչում, բայց փաստը մնում է փաստ: Վերջերս "Առավոտ" օրաթերթում հանդիպում եմ այնպիսի բաների որ ուղղակի չանդրադառնալ չի լինի: Մի կերպ կարգավորեցինք Արմավիրի մշակույթի "հարցը", հիմա էլ կպան Արմավիրի եկեղեցուն:
Հոդվածը պարունակում է իր մեջ ավելի շատ սխալ, քան թե ճիշտ ինֆորմացիա:
Նախ ծանոթացեք հոդվածին այս հասցեում, հետո Ձեզ ներկայացնեմ սխալներից մի քանիսը, որոնք տեղ են գտել հոդվածում:
http://aravot.am/am/articles/regions/76201/view



Սխալ համար 1 ---  "... - ասաց Արմավիրի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Ադամյանը" 
Սխալ է Թեմի առաջնորդի անունը և հոգևոր կոչումը:  Պետք է լինի Սիոն Եպիսկոպոս Ադամյան

Սխալ համար 2 --- "«Արարատ» կինոթատրոնի շենքը, որը գտնվում է առաջնորդարանի հարեւանությամբ:"
Սխալ է անվանումը: Դա ոչ թե "Արարատ" կինոթատրոնն է այլ ամառային կինոթատրոնը: Իսկ "Արարատ" կինոթատրոնը գտնվում է քաղաքի կենտրոնական փողոցի վրա:

Սխալ համար 3 --- "մեր այցելության պահին միայն պահակն էր ու մոմավաճառը:"
 Սխալ է , եկեղեցին պահակ չունի

Իսկ հետգրության մեջ նշված է "Քաղաքի երկրորդ կինոթատրոնն էլ վաղուց դարձել է հացի փուռ:"
Դա հենց "Արարատ" կինոթատրոնն է: Իսկ ինչ վերաբերվում է նրա ներկայիս վիճակին, ապա ես որպես շարքային քաղաքացի կասեմ, եթե ինչ որ մեկը շատ է ուզում դա դարձնել կինոթատրոն, ապա թող անի սեփական միջոցների հաշվին: Կինոթատրոնը պահանջում է հսկայական ծախսեր, և այսօրվա DVD ների աշխարհում ապահովվում մինիմալ եկամուտ այնպիսի փոքր քաղաքում ինչպիսին Արմավիրն է:

Հարգելի "Առավոտ" թերթի խմբագրակազմ: Խնդրում ենք Արմավիր ուղարկել միայն այնպիսի լրագրողների, որ հետո ստիպված չլինենք երկուստեք ժամանակ ծախսել նրանց թերությունները շտկելու համար:

Հետգրություն.....
             Վերնագիրը չի վերաբերվում բոլոր լրագրողներին

1 comment:

  1. ARAVOTI LRAGROXNER@ ARAVOTIC ASHXATUM EN. EREVI DRA HAMAR EL HENC HASNUM EN ARMAVIR QNAHARAM EN LINUM

    ReplyDelete