Wednesday, March 3, 2010

Երկխոսություն Ադրբեջանցի երիտասարդի հետ

Այսօր օրվա մեծ մասը նվիրեցի վերջերս ստեղծված մի կայքի տարածմանը: Խոսքը http://xocali.net/ կայքի մասին է, որտեղ կան հրաշալի տեղեկություններ Խոջալուի դեպքերի մասին: Քանի որ ազատ ժամանակ ունեի, այն տրամադրեցի կայքը ինտերնետով գովազդելուն: Կան մի շարք կայքեր, որտեղ դու դիտում ես գովազդ, քեզ վճարում են դրա համար, և դու էլ քո հերթին կարող ես վաստակած գումարը ներդնել այլ կայք գովազդելու համար: Այդպես էլ ես
վարվեցի: Նաև սոցիալական կայքերով հասցեն ուղարկեցի հիմնականում ադրբեջանցի մոտ 200 երիտասարդի: Քանի որ ցանկանում էի հեռու մնալ լրացուցիչ քննադատութուններից, ապա սոցիալական կայքերում գրանցվեցի ուրիշ ազգության տակ, և պատկերացրեք ավելի հեշտ ստացվեց երկխոսությունս շատերի հետ: Ամենաերկարը զրուցեցի ադրբեջանցի մի երիտասարդի հետ, որը պարզվեց բավականին լավ ծանոթ էր Աստվածաշնչին: Նույնիսկ երբ ասեց թե ես ավելի շատ հայ եմ հիշեցնում քան ուրիշ ազգ, պատասխանեցի որ նա ոչ պակաս քրիստոնյա է:

Ամենահետաքրքիրն այն է, որ բոլորն էլ բառիս բուն իմաստով ընկնում էին հիստերիայի մեջ երբ ասում էիր որ Արցախը բուն հայկական հող է: Փաստարկներ էին բերում բազմաթիվ վկայություններ, և պարզվում էր որ դրանց հեղինակները ադրբեջանցի են: Մի պահ մի երիտասարդ այնպես էր ոգևորվել որ բառիս բուն իմաստով չէի հասցնում կարդալ ուղարկած հաղորդագրությունները:

Հավատացած եմ, որ նրանք շարժվում են "լավագույն պաշտպանությունը հարձակումն է" սկզբունքով:
Ինչևէ, ինձ համար կարևորն այն էր, որ ևս 200 հոգի տեղեկացված եղան Խոջալուի իրական պատմությանը:

P.S. Եթե ցանկանում եք նմանատիպ կայքեր ներկայացնել միջազգային հանրությանը, ապա գրեք իմ էլփոստին , անշուշտ կօգնեմ: Հարգանքներով` Վան Սեդրակյան

No comments:

Post a Comment