Saturday, May 1, 2010

Հեքիաթների հավաքածու

Ժողովուրդ ով կհավատա այս հեքիաթին, թող ամպայման գրի թե ինչու:

Հայերի հիշողությունները հարազատ Բաքվի մասին





Armenia.Az-ի խմբագրությունը նամակ է ստացել ամերիկաբնակ Արմեն Կարապետյանից:
Ձեզ ենք ներկայացնում այդ նամակն ամբողջությամբ: Բոլոր ցանկացողները կարող են մեզ նամակ ուղարկել էլեկտրոնային փոստով` editor@armenia.az հասցեով:

«Բարև' իմ սիրելի Բաքու:



Որոշեցի մի փոքրիկ նամակ գրել քեզ: Ներիր, որ վաղուց չէի գրում: Դու երևի կարծում էիր, որ ես քեզ մոռացել եմ, սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Ընդհակառակը, օրեցօր ես ավելի հաճախ եմ հիշում քո մասին և ամեն անգամ հիշելիս՝ արցունքով են լցվում իմ աչքերը: Ես շատ եմ կարոտել քեզ, չէ որ արդեն 20 տարի է, ինչ չենք տեսել իրար:

Ասում են, որ դու շատ ես փոխվել: Ոմանք պնդում են, որ շատ ես գեղեցկացել. կառուցվում են նոր շենքեր, կամուրջներ ու զբոսայգիներ: Որոշ բաքվեցիներ՝ որոնք հիմա բնակվում են Միացյալ Նահանգներում ասում են, որ դու հիմա նմանվում ես Փարիզին: Իսկ ոմանք՝ ընդհակառակը, հաստատում են, որ դու արդեն առաջվանը չես, այլևս չկա այն համազգայնությունը, հյուրասիրությունն ու տոլերանտությունը: Բայց ես բոլոր դեպքերում չեմ դադարի սիրել քեզ՝  եթե նույնիսկ դու էլ փոխված լինես դեպի վատը: Չէ որ ժամանակի ընթացքում մեր ծնողներն էլ են ծերանում, փոխվում են, երբեմն դառնում են ավելի դժվարահաճ: Բայց դրա պատճառով մենք նրանց չենք սկսում քիչ սիրել:

Ես երազում հաճախ եմ տեսնում քեզ, քո անփոխարինելի  փողոցները, որով ես շատ էի սիրում զբոսնել, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ: Երազում հաճախ իջնում եմ հին Բաքվի նեղ փողոցներով՝ դեպի բուլվար և ժամերով զբոսնում այնտեղ: Շատ եմ ցանկանում վերադառնալ այնտեղ, թեկուզ մի վայրկյան, թեկուզ մի պահ: Այդպիսի բուլվար աշխարհում ոչ մի տեղ չկա:

Դու ականատես ես եղել իմ առաջին քայլերին: Դու գիտես, թե ես ինչպես եմ դպրոց  հաճախել ու համալսարան գնացել: Դու իմ հարսանիքի վկան ես եղել, որին մասնակցել են հայերը, ադրբեջանցիները, ռուսները, լեզգիները, թալիշները և մյուս ազգերի ներկայացուցիչները: Մենք բոլորս մի մեծ ազգ էինք, որտեղ տեղ չկար խանդի ու դավաճանության համար: Դու վկա ես եղել իմ հաջողություններին ու անկումներին:

Ես նզովում եմ 80-ական թվականների  վերջերը, երբ մենք ստիպված եղանք հրաժեշտ տալ: Դա շատ տխրալի ժամանակ էր, որն իր կնիքն է դրել ողջ կյանքիս վրա: Չեմ ուզում խորանալ հայ-ադրբեջանական հակամարտության  նրբությունների ու մանրամասների մեջ: Դա թողնում եմ քաղաքագետների խղճին: Միայն ուզում եմ ընդգծել այն, որ այդ հակամարտությունը չարժեր քեզ կորցնելուն: Ոմանց շահամոլական նպատակների համար ես ու հազարավոր իմ նմանները հնարավոր է, որ երբեք չհանդիպեն քեզ հետ: Ամեն տարի տարիքիս վրա նոր տարիներ են ավելանում: Ես արդեն 65 տարեկան եմ: Սկսել եմ հաճախակի լսել մեր մեծ համերկրացի Մուսլիմ Մագոմաևի վերջին երգը՝ «Մնաս բարով Բաքու»-ն: Արցունքները խեղդում են՝ այդ երգը լսելիս: Ես շատ եմ վախենում, որ այլևս չեմ կարող տեսնել քեզ, համբուրել քո հողը, այցելել հարազատներիս գերեզմանները, որոնք հուղարկավորվել են Բաքվում:

Ես հանդիպում եմ բաքվեցիների հետ: Մենք ժամերով խոսում ենք քո մասին: Երբեմն նույնիսկ հեռախոսով խոսում ենք մեր ընկերների հետ, որոնք հրաժարվել են լքել քեզ 1988 թվականին: Իսկ գիտես, որ մենք հիմա ափսոսում ենք, որ հեռացել ենք քեզնից: Չէ որ այժմ էլ են Բաքվում հայեր ապրում, լսածս տեղեկությունների համաձայն՝ ավելի քան 30 հազար: Եվ ինչպես իրենք են խոստովանում, նրանց ոչ ոք չի նեղացնում: Հուսով եմ,  դու կներես ինձ, այն բանի համար, որ  ես վախից՝ առաջին հերթին էլ երեխաներիս համար, լքեցի քեզ:

Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ամեն մի հանդիպման ժամանակ ես աղոթում եմ աստծուն, որպեսզի հակամարտությունը շուտով կարգավորվի: Որպեսզի ադրբեջանցիներն ու հայերը կրկին կարողանան խաղաղ ապրել: Եվ մենք էլ ապրենք խաղաղ: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը՝ ծագումնաբանական տեսակետից հայերի ու ադրբեջանցիների անհամատեղելիությունը՝ մեղմ ասած անհիմն ու անիմաստ է: Ես երազում եմ, որպեսզի Անդրկովկասում կրկին վերականգնվի խաղաղությունն ու անդորրությունը: Երազում եմ իմ ադրբեջանցի ընկերոջ՝ Ահմեդի հետ զբոսնել «Տորգովի»-ով, նստել սրճարանում, թունդ թեյ խմել ու հիշել երիտասարդության  տարիները:  Ես շատ եմ ուզում հանդիպել քեզ հետ՝ իմ հարազատ Բաքու և պատմել քեզ այն  ամենի մասին,  ինչ որ կատարվել է ինձ հետ 20 տարիների  ընթացքում:

Հարգանքներով՝ քո Արմեն կարապետյան (ԱՄՆ,Վաշինգտոն)»
Armenia.Az

1 comment: