Wednesday, March 10, 2010

ՔԱՆԴԵԼ ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Վերջերս ահագին շատ եմ հանդիպում քննարկումների կապված Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու, փոխարենը եկեղեցի կառուցելու հետ կապված:                  
Ես կարծում եմ, որ այո, նշվել է որ կինոթատրոնը համարվում է ճարտարապետական հրաշակի կառույց , համաձայն եմ: Բայց սիրելիներս եկեք քանդենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղը դիսկոտեկ կամ ինչու ոչ, կինոթատրոն կառուցենք: Այսօր մենք շատ ենք հեռացել մեր եկեղեցուց, մոռանալով, որ դարեր շարոնակ հենց նա է մեզ պահել  պետականության բացակայության ժամանակ: Մենք ուղղակի "Ուտող -Ուրացող" ազգ ենք: Մեր գլխին Աստված ինչ անի քիչ կանի, քանի որ մենք գերադասում ենք կիոթատրոնը, որտեղ կարող են ցուցադրել էրոտիկ կադրերով ֆիլմեր, եկեղեցուց: ԱՅՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ որը համարվել է Երևանի ճարտարապետական հրաշալիքը: Փոխանակ ուրախ լինենք որ մեր երկրում կավելանա ևս մի եկեղեցի, ընդդեմ աղանդավորական ակումբային "ճարտարապետական" եկեղեցիների, մենք հիստերիա ենք բարձրացնում:
Անձամբ ես երբեք ոտք չեմ դնի մի կիոթատրոն, որը կառուցվել է Սուրբ Սեղանի տեղում: Ախր պատկերացրեք, դարեր շարունակ մարդիկ այդտեղ աղոթել են, մաքրել իրենց հոգին մեղքերից, իսկ հիմա մենք այդ նույն վայրում նայում ենք ֆիլմ ու կադրում երևող կնոջ կուրծքը մեզանից շատերին ստիպում է մտովի շնանալ:
ԹՈՒ՛՛՛...  Բա գետինը չենք մտնո՞ւմ:

Վան Սեդրակյան

2 comments:

  1. Հարգելիս, եկեղեցին ամառայինի տեղում չի եղել, այլ հենց կինո Մոսկվայի, Չարենցի դպրոցն էլ ա եկեղեցու տեղում, ինչ ա երեխեքը դպրոց չգնան ???
    Իսկ ինչ վերաբերում է կինոյին, ապա շնացողը մտքում էլ կպատկերացնի ու կշնանա, իսկ կնոջ մերկ կուրծք տեսնելիս առողջ տղամարդու մոտ միայն սեռական առողջ ցանկություն կարող է առաջանալ ուրիշ ոչինչ...

    ReplyDelete
  2. Մի գայթակղվիր, Ասում է Աստվածաշունչը, Էխ, դու...

    ReplyDelete