Saturday, May 1, 2010

Գարեգին II-ը երիտասարդության տարիներին ծառայել է Բաքվի հայկական եկեղեցում


Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանական armenia.az կայքը գրում է որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ -ն ծառակել է Բաքվի հայկական եկեղեցում: Օգտագործելով իմ ունեցած ծանոթ -բարեկամ կապերը եկեղեցու հետ, ինչպես նաև օգտվելով պաշտոնական տեղեկություններից, /վեհափառի կենսագրություն/ պարզ դարձավ որ սա հերթական բարբաջանքն է: Այժմ ներկայացնում եմ կայքում տեղակայված նյութը, որից հետո նաև Վեհափառ Հոր կենսագրությունը:
------------------------------------------------------------------
Բաքվում կայացած միջկրոնական գագաթնաժողովի շրջանակներում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը կիսել է իր տպավորությունները: 
Armenia.Az-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Հիդայեթ Օրուջովը:

Հ. Օրուջովը նշել է, որ Գարեգին II-ի Բաքու կատարած այցի փաստն «արդեն դրական երևույթ է հանդիսանում, որը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:

«Հայ կաթողիկոսի հետ զրույցի ժամանակ ես հայտնեցի, որ քաղաքակիրթ աշխարհը բացասական է վերաբերվում պատմական, մշակութային ու կրոնական հուշարձանների ոչնչացմանը, Հայաստանում և օկուպացված ադրբեջանական տարածքներում չի մնացել գոնե մի հատ ադրբեջանա-թուրքական հուշարձան: Ես նրան հիշեցրի, որ Բաքվում պահպանվել ու գործում է հայկական եկեղեցին», - ասել է Օրուջովը:

«Գարեգին II-ը նշեց, որ Երևանում վերականգնվել է մզկիթ, սակայն անմիջապես հավելեց, թե այն գործում է Հայաստանում ժամանակավորապես ապրող մահմեդականների և իրանցիների համար: Հայ կաթողիկոսը նաև հայտնեց, որ երիտասարդության տարիներին ծառայել է Բաքվի հայկական եկեղեցում և նրա մոտ ջերմ հիշողություններ են պահպանվել այդ քաղաքի մասին: Նրա կարծիքով, այսօր Ադրբեջանի մայրաքաղաքը շատ է փոխվել, ինչից նա մեծ տպավորություն է ստացել», - նշել է Օրուջովը:

Armenia.Az

--------------------------------

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի  կենսագրությունը (մինչև  1998թվականը)



ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԵՐՍԻՍՅԱՆ [ավազանի անունը՝ Կտրիճ, ծ. 21.8.1951, գ. Ոսկեհատ (ՀՀ Արմավիրի մարզ)], Ամենայն հայոց կաթողիկոս 1999-ի հոկտեմμերից: Օծվել է 1999-ի նոյեմբերի 4-ին: Հաջորդել է Գարեգին Ա Սարգիսյանին:
Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում:
1965–71-ին ուսանել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանում: Ավարտելուց հետո մեկ տարի ծառայել է ճեմարանում որպես տեսչի օգնական, միաժամանակ դասավանդել «Նոր կտակարան» առարկան:

1972-ին ձեռնադրվել և օծվել է կուսակրոն քահանա: Նույն թվականին Վազգեն Ա Պալճյանի հոգածությամբ մեկնել է Վիեննա՝ տեղի համալսարանի աստվածաբանական ֆակ-ում սովորելու:

1975-ին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ միաժամանակ շարունակելով աստվածաբան. ուսումը Բոննի համալսարանում:

1979-ին ուսանել է Զագորսկի Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում: 1980-ին նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, 1983-ի ապրիլին՝ առաջնորդական փոխանորդ:

1983-ի հոկտ. ձեռնադրվել է եպիսկոպոս, 1992-ին ստացել արքության պատիվ և տիտղոս: 1990-ին Գ. արք. Ներսիսյանը Արարատյան հայրապետական թեմի հովանու ներքո հիմնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը, թեմում՝ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է թեմի տարածքի շուրջ 56 հանրակրթ. դպրոցներում եկեղեցու կողմից իրականացվող քրիստ. դաստիարակությունը:

1992-ին նրա ջանքերով Երևանի երեք պիոներ պալատներ վերակազմավորվել են հայորդաց տների, որտեղ հազարավոր երեխաներ հոգևոր-գեղագիտ. կրթություն են ստանում:

1990-ից Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է:
1995-ին Ազգային եկեղեց. ժողովում կաթողիկոսական ընտրության ժամանակ Գ. արք. Ներսիսյանը երրորդ փուլում հանել է իր թեկնածությունը՝ հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ի (Գարեգին Ա Սարգիսյան՝ Ամենայն հայոց կաթողիկոս):

1998-ին Գարեգին Ա Սարգիսյանի կողմից նշանակվել է կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ:

No comments:

Post a Comment